• English
  • Հայերեն
  • فارسي
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Իրան
    • Ընդհանուր ակնարկ
    • Օգտակար հղումներ
    • Այցելություն Իրան
    • Օրացույց
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար տեղեկատվություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Թեհրանի Հայոց Թեմ
    • Սպահանի Հայոց Թեմ
    • Ատրպատականի Հայոց Թեմ
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական ընդունելություն
  • Իրանական օրացույց
  • Օգտակար տեղեկատվություն
  • Armenia The Hidden Track
  • Visit Iran

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն

19 հունվարի, 2023

Հունվարի 18-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի ուղեկցությամբ հանդիպել է ԻԻՀ նախագահի տիկնոջ՝ Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի և ԻԻՀ նախագահի՝ կանանց և ընտանիքի հարցերով տեղակալ Էնսիե Խազալիի հետ։

Աննա Հակոբյանը Թեհրանում  էր՝ մասնակցելու «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»։

Հանդիպմանը նա կարևորել է թե՛ տարածաշրջանում և թե՛ ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար կանանց մեկ հարկի տակ հավաքելու և խնդրահարույց հարցեր քննարկելու Իրանի առաջին տիկնոջ նախաձեռնությունը։

Այս համագումարը հայկական կողմի համար կրկնակի կարևոր է՝ բարեկամ երկրի հետ հարաբերությունները էլ ավելի զարգացնելու և երկկողմ շփումները նոր մակարդակի բարձրացնելու տեսանկյունից՝ ընդգծել է վարչապետի տիկինը։ Աննա Հակոբյանը նաև ներկայացրել է տարիներ առաջ իր կողմից ստեղծված «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, պատմել դրա ձախողման մասին, որի գլխավոր պատճառներից էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը։

Հունվարի 19-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի կազմակերպած ընդունելությանը՝ նվիրված «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»։ Ընդունելությանը մասնակցել են համագումարին մասնակցող բոլոր պատվիրակությունները, որոնց կազմում մեկ տասնյակից ավելի երկրների առաջին տիկիններ ու բարձր պաշտոն զբաղեցնող կանայք են։

Ընդունելությանը ելույթ է ունեցել նաև Աննա Հակոբյանը, շնորհակալություն հայտնել ԻԻՀ նախագահին և առաջին տիկնոջը՝ աշխարհի տարբեր երկրներից ազդեցիկ կանանց համախմբելու և սեղանի շուրջ նստելու աննախադեպ հնարավորություն տալու համար։

Իրանի նախագահը վստահություն է հայտնել, որ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» ազդակ է, որ պետք է նպաստի կանանց դերի ու նրանց ազդեցության մեծացմանը։ Նախագահ Ռաիսին շնորհակալություն է հայտնել բոլորին՝ համագումարին ներկա գտնվելու համար։ Նույն օրը Աննա Հակոբյանը ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի և նրա դստեր՝ Ռեյհանե Ռաիսիի ուղեկցությամբ այցելել է Ղոմ քաղաք։ Ռեյհանե Ռաիսին վարչապետի տիկնոջը ներկայացրել է քաղաքի, ինչպես նաև Ղոմում գտնվող Մասումեյի դամբարանի պատմությունը։ Աննա Հակոբյանը այցելել է Մասումեի մզկիթ և դամբարան, շրջայցից հետո առանձնազրույց ունեցել նաև ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի հետ։

 

https://www.borna.news/%D8%A8%D8%AE%D8%B4-%D8%B3%DB%8C%D8%A7%D8%B3%DB%8C-3/1424977-%D8%AD%D8%B6%D9%88%D8%B1-%D9%85%DB%8C%D9%87%D9%85%D8%A7%D9%86%D8%A7%D9%86-%DA%A9%D9%86%DA%AF%D8%B1%D9%87-%D8%A8%D8%A7%D9%86%D9%88%D8%A7%D9%86-%D8%AA%D8%A7%D8%AB%DB%8C%D8%B1-%DA%AF%D8%B0%D8%A7%D8%B1-%D8%AF%D8%B1-%D8%AD%D8%B6%D8%B1%D8%AA-%D9%85%D8%B9%D8%B5%D9%88%D9%85%D9%87

 https://www.president.ir/fa/142030

https://www.hamshahrionline.ir/photo/736070/%D8%AA%D8%B5%D8%A7%D9%88%DB%8C%D8%B1-%DB%8C%DA%A9-%D8%A7%D8%AC%D9%84%D8%A7%D8%B3-%D8%A8%DB%8C%D9%86-%D8%A7%D9%84%D9%85%D9%84%D9%84%DB%8C-%DA%A9%D8%A7%D9%85%D9%84%D8%A7-%D8%B2%D9%86%D8%A7%D9%86%D9%87-%D8%AF%D8%B1-%D9%82%D9%84%D8%A8-%D8%A7%DB%8C%D8%B1%D8%A7%D9%86-%D9%BE%D9%88%D8%B4%D8%B4#gallery-3

 https://www.president.ir/en/142027

https://annahakobyan.am/%d5%a1%d5%b5%d6%81%d5%a5%d6%80/2023/01/19/%d5%b0%d5%b0-%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%ab-%d5%bf%d5%ab%d5%af%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a1-%d5%b0%d5%a1%d5%af%d5%b8%d5%a2%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%b5%d6%81/

https://annahakobyan.am/%d5%a1%d5%b5%d6%81%d5%a5%d6%80/2023/01/20/%d5%b0%d5%b0-%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%ab-%d5%bf%d5%ab%d5%af%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a1-%d5%b0%d5%a1%d5%af%d5%b8%d5%a2%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a3%d5%ac%d5%ad/

https://annahakobyan.am/%d5%a1%d5%b5%d6%81%d5%a5%d6%80/2023/01/20/%d5%b0%d5%b0-%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%ab-%d5%bf%d5%ab%d5%af%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a1-%d5%b0%d5%a1%d5%af%d5%b8%d5%a2%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ab%d6%80%d5%a1/

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

32, Օսթադ Շահրիյար փող․, Ռազի փող․,
Ջոմհուրիյե էսլամի պող․, Թեհրան, Իրան
Հեռ․՝ +98 21 66704833

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: